Գերմանիայում փոքր ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի տանիքին, զոհվել է երկու մարդ

Շաբաթ օրը Գերմանիայի արևմուտքում գտնվող բնակելի շենքի պատշգամբում փոքր ինքնաթիռ է բախվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է ոստիկանությունը։
Վթարը տեղի է ունեցել Կորշենբրոյխում՝ Մոնխենգլադբախ քաղաքի և Նիդերլանդների հետ սահմանի մոտ։
Ինքնաթիռը բախվել է շենքի պատշգամբին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, որոնցից մեկը, հավանաբար, ինքնաթիռի օդաչուն է եղել, հաղորդում է գերմանական dpa լրատվական գործակալությունը։
Դեռևս հայտնի չէ՝ մյուս անձը ինքնաթիռում է եղել, թե՝ գետնի վրա։ Պաշտոնյաները դեռևս տեղեկություններ չունեն վթարի պատճառների մասին։

Leave a Comment