Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում տասնյակ թիրախներ են հարձակման ենթարկվել։
Հարվածները հասցվել են անկլավի ամբողջ տարածքում, դրանց թիրախներն են եղել ռազմական օբյեկտները, դիտորդական աշտարակները, դիպուկահարների դիրքերը, այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված պաղեստինցի արմատականներ։
Բացի այդ, ռազմական գործողությունների արդյունքում վերացվել է ՀԱՄԱՍ-ի արմատական Խալիլ Ֆարվանան։ Իսրայելական կողմի տվյալներով՝ նա ղեկավարել է կազմակերպության զենքի արտադրամասերից մեկը։