Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող բուժառուների հետ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող բուժառուների հետ։ Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, ընդգծելով, որ մեկ տարի է արդեն, ինչ պետությունը այս հիվանդության համար տրամադրում է չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար:


Դեղը բավականին թանկարժեք է, ինչը բուժառուների համար մեծ խնդիր էր ներկայացնում՝  տարեկան 5.5 մլն դրամ:


 


430 բուժառու այդ դեղամիջոցներն այսօր ստանում է անվճար:


 

Դիտումների քանակ3

Leave a Comment