Նիդերլանդներում Haribo մարմելադների մի քանի տոպրակներում հայտնաբերվել են կանեփի հետքեր։ BBC-ն հայտնուն է, որ ընկերությունը հետ է կանչում այս տեսակի քաղցրավենիքի ամբողջ խմբաքանակը Նիդերլանդներում վաճառքից։ Haribo Happy Cola F!ZZ-ի երեք մեծ տոպրակների գնորդները, այդ թվում՝ մեկ կիլոգրամանոց տոպրակից մարմելադ կերած մեկ ընտանիքի մի քանի անդամներ, բողոքել են, որ իրենց վատ են զգում։ Նիդերլանդների սննդի անվտանգության մարմինը (NVWA) որոշել է քաղցրավենիքն ուղարկել վերլուծության, որը պարզել է, որ քաղցրավենիքը պարունակում է կանեփի փոքր քանակություն։ NVWA-ն պաշտոնական նախազգուշացում է տվել քաղաքացիներին։
«Չնայած խոսքը միայն երեք փաթեթի մասին է, Haribo-ն նախազգուշական միջոցառումով հետ է կանչում ամբողջ խմբաքանակը։ Մի՛ ուտեք այս քաղցրավենիքները», – ասվում է նախազգուշացման մեջ։