2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը ռեկորդային է եղել

Գերմանիայում բնակվող ռեկորդային թվով օտարերկրացիներ 2024 թվականին ստացել են Գերմանիայի քաղաքացիություն՝ դրա ձեռքբերման օրենսդրական պարզեցման շրջանակներում, հաղորդում է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային նահանգների իշխանություններին։

2024 թվականի հունիսին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն ընդունեց օրենք, որը քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը ութից կրճատեց մինչև հինգ տարի։

Բացի այդ, հաջող ինտեգրման դեպքում օրենքը նախատեսում է գերմանական անձնագիր ստանալ ընդամենը երեք տարի անց, օրինակ, եթե անձը ունի հատուկ ակադեմիական կամ մասնագիտական ​​​​արժանիքներ և գերմաներենի լավ իմացություն։

«2024 թվականին Գերմանիայում քաղաքացիություն են ստացել ավելի շատ օտարերկրացիներ, քան 2000 թվականից ի վեր», -ասվում է հոդվածում։

Leave a Comment