Նյու Յորքում վերջին վեց տարիների ընթացքում զգալիորեն աճել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները, ըստ քաղաքի ոստիկանության հրապարակված տվյալների։
Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրված վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից մինչև մայիսի վերջ քաղաքում գրանցվել է ոստիկանների վրա 970 հարձակում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 595 դեպք։
Այսպիսով, վեց տարվա ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնության դեպքերի թիվն աճել է 63%-ով։
Ավելին, 2025 թվականին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ոստիկանների վրա հարձակումների աճը կազմել է գրեթե 4.5%։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2019-2025 թվականներին հարձակումների ամենացածր թիվը գրանցվել է համավարակի ժամանակ՝ 2020-2021 թվականներին, որից հետո այն սկսել է կտրուկ աճել։