
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժումն այսօր Վանաձորում էր: Մշակույթի պալատի ավելի քան 500 տեղերը զբաղված էին:
Այս հանդիպումներից առաջ նախապես բոլորը ստուգվում են մետաղաորսիչ սարքով, հանձնում բոլոր տեսանկարահանող սարքերն ու նաև հեռախոսները: Իսկ տեսանյութերի պատառիկները՝ հիմնականում առանց բովանդակային մանրամասների, տարածում են բացառապես վարչապետն ու իր կինը:
Դրսում ու ներսում «Ազատության» հարցումներից պարզ դարձավ, որ մասնակիցների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներ են, բայց բոլոր հարցվածներն էլ նշում էին, որ իրենց կամքով են եկել, պարտադրանք չի եղել:
«Ազատության» թղթակիցը նախապես հայտ էր լրացրել և այսօր հնարավորություն ուներ որպես մասնակից ներկա լինել հանդիպմանը ու հարցեր ուղղել իշխանական զույգին:
Ի՞նչ հարցրեցինք ու ի՞նչ պատասխաններ ստացանք [հուշում՝ վերջին օրերի թեժ թեմայով էր]: Կարինե Սիմոնյանն է պատմում տեսանյութում.