Պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորումը շաբաթ օրը հայտարարել է, որ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիտկոֆի կողմից միջնորդներին ներկայացված հրադադարի առաջարկին, որը ներառում էր պատերազմը դադարեցնելու պահանջ, որը նախկինում կարմիր գիծ էր Իսրայելի համար, հաղորդում է Reuters-ը։
Պաղեստինյան խմբավորումը հայտարարել է, որ ազատ կարձակի 10 կենդանի պատանդների և 18 դիակներ՝ Իսրայելի կողմից մի շարք պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, համաձայն Ուիտկոֆի առաջարկի։
«Այս առաջարկը նպատակ ունի հասնել մշտական հրադադարի, Գազայի հատվածից համապարփակ դուրսբերման և Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդին և մեր ընտանիքներին օգնության հոսքի ապահովմանը», – ասվում է խմբավորման հայտարարության մեջ։
Այն նշել է, որ իրենց արձագանքը եղել է «ազգային խորհրդակցությունների փուլից հետո»։
Այս շաբաթվա սկզբին իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում պատանդների ընտանիքներին ասել է, որ Իսրայելը համաձայնել է Ուիտկոֆի առաջարկած գործարքին։
Վարչապետի գրասենյակը հրաժարվել է այդ ժամանակ մեկնաբանություն տալ։ Համասի և Իսրայելի միջև բանակցություններում խորը տարաձայնությունները խոչընդոտել են մարտ ամսին խափանված հրադադարը վերականգնելու նախորդ փորձերին։ Իսրայելը պնդում է, որ Համասը պետք է ամբողջությամբ զինաթափվի, քանդվի որպես ռազմական և կառավարող ուժ և վերադարձնի Գազայում դեռևս պահվող բոլոր 58 պատանդներին, նախքան պատերազմը դադարեցնելու համաձայնությունը։
Համասը մերժել է զենքը վայր դնելու պահանջները և հայտարարել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր ուժերը Գազայից և պարտավորվի դադարեցնել պատերազմը։