Իսրայելի կողմից Գազայի հատվածում սովի պայմանների ստեղծումը որպես զենքի տարր խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։
«Մարդկությունը չի կարող ընդունել ամեն օր տեղի ունեցող դաժան գործողությունները, ինչպես նաև սովի օգտագործումը որպես կոլեկտիվ պատժի զենք. սա միջազգային և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտում է»,-ասել էաց Աբդել Աթին։
Եգիպտոսի արտգործնախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը հնարավորինս շուտ ճանաչել Պաղեստինի պետությունը և ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ռմբակոծություններն ու ռազմական գործողությունները դադարեցնելու համար։