Աշխատաժողով՝ նվիրված պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի մշակման գործընթացին

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Ծաղկաձորում անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ կազմակերպած արտագնա աշխատաժողովը՝ նվիրված պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի մշակման գործընթացին։

Աշխատաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել  ՀՀ Ազգային ժողովում էթիկայի հարցերով պարիտետային հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև վերլուծել բարեվարքության չափանիշների և ինստիտուցիոնալ մշակույթի բարձրացման հարցում լավագույն միջազգային փորձը

Leave a Comment