Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել – Armenia Today

ՌԴ Կրասնոգորսկի շրջանում «Կոլեսնիկ» արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ այրվել է անգար, ռետինե կտորներ և երկու օժանդակ շինություն, հրդեհի մակերեսը կազմում է 4 հազար քառակուսի մետր, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:

«Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արդյունաբերական շենքի տարածքում՝ Նովի բնակավայրի 1-ին թաղամասում, հրդեհի մասին: Հրշեջների ժամանումից հետո պարզվել է, որ այրվում է 900 քառակուսի մետր մակերեսով մետաղական անգար, ինչպես նաև բաց տարածքում ռետինե կտորներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Leave a Comment