Երևանի քաղաքապետարանը շուրջ 150 դպրոցականների համար շրջայց է կազմակերպել իր ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում


Երեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։


«Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, թե ինչպես է կազմակերպվում կենդանիների պաշտպանությունն ու խնամքը քաղաքում։


Մանրամասները՝ տեսանյութում։


Դիտումների քանակ1

Leave a Comment