Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին

Դիտում ՝ 22 558

Ուկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվայնացման հարցերով պաշտպանության փոխնախարար Կատերինա Չեռնոգորենկոն։

Ուկրաինան ստորագրել է ՆԱՏՕ-ի ծրագրային ապահովման՝ Control and Alert Center System Interface (CRC System Interface, CSI) օգտագործման լիցենզային պայմանագիրը:

Այս քայլը հնարավորություն կտա Ուկրաինայի ռազմաօդային ուժերին գործել միասնական թվային համակարգում՝ դաշինքի երկրների ավիացիայի հետ։

CSI-ն մարտական ​​կառավարման համակարգի մի մասն է, որը գործում է Link-16 արձանագրության միջոցով, որը հայտնի է որպես ՆԱՏՕ-ի «ռազմական Wi-Fi»:

Այս արձանագրության միջոցով է տեղեկատվությունը փոխանակվում ինքնաթիռների (մասնավորապես՝ F-16 և Mirage 2000), հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի (Patriot) և պաշտպանական այլ բաղադրիչների միջև։

Պայմանագիրը կյանքի է կոչվել այդ երկրի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, ռազմաօդային ուժերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment