Իրшնցի գիտահետազոտողները հայցադիմում են ներկայացրել Թրшմփի դեմ

Դիտում ՝ 22 548

15 իրանցի ուսանողներ ԱՄՆ կառավարության դեմ դատական հայց են ներկայացրել Վիրջինիայի դաշնային դատարան՝ ուսանողական վիզաների հարցազրույցները դադարեցնելու համար:

Ինչպես նշում է «The Verge»-ն՝ այս գործողությունը «Վարչական ընթացակարգերի մասին» օրենքի ակնհայտ խախտում է, որն արգելում է կառավարության կամայական գործողությունները: Ուսանողների փաստաբանները ընդգծել են, որ 2019 թվականի մայիսից ի վեր Իրանի նման երկրներից դիմորդները ընտրողաբար ենթարկվել են ստուգումների սոցիալական ցանցերում :

Փաստաբաններից մեկը՝ Քուրթիս Մորիսոնը, ասել է, որ Թրամփի նպատակն է այս միջոցառումներով կանխել այն ուսանողների մուտքը, ովքեր համաձայն չեն նրա քաղաքականության հետ:

Այս ուսանողների մեծ մասը ընդունվել է հեղինակավոր ամերիկյան համալսարանների բարձրագույն մասնագիտություններում, բայց նրանց վիզաները մնացել են կասեցված, և որոշները ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում են որոշման: Սահմանափակումները Թրամփի վարչակազմի կողմից միջազգային ուսանողների, մասնավորապես մուսուլմանական երկրներից և Չինաստանից, գիտական ​​և մշակութային ազդեցությունը սահմանափակելու ավելի լայն արշավի մի մասն են կազմում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment