Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։