Կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի արշավականներ, բնասերներ,

Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։

Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։

Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։

Օրինակ՝

🌱 Ծաղիկները սննդի աղբյուր են որոշ միջատների համար,

🌱 Միջատներն էլ՝ թռչունների, մանր գիշատիչների և սողունների,

🌱 Իսկ նրանք՝ խոշոր գիշատիչների։

Այս շղթայի խզումը կարող է ունենալ անուղղելի հետևանքներ ինչպես բնության, այնպես էլ մարդու կենսամակարդակի վրա։

Խնդրում ենք լինել պատասխանատու և հոգատար։

Մի՛ քաղեք ծաղիկներ։

Մի՛ խախտեք կենդանի արարածների բնակավայրերը։

Մաքուր, առողջ և կայուն բնություն ունենալու գրավականը՝ նրա բնական անխաթարությունն է։ Եկեք միասին պահպանենք մեր բնության հրաշալիքներն ու դրանք անխաթար փոխանցենք նաև ապագա սերունդներին։

Շնորհակալություն համագործակցության և բնության հանդեպ ձեր հոգատար վերաբերմունքի համար»։

Leave a Comment