«Միլանը» որոշում է կկայացրել Քայլ Ուոքերի վերաբերյալ

«Միլանը» որոշել է չգնել պաշտպան Քայլ Ուոքերին «Մանչեսթեր Սիթիից» վարձակալությունից հետո։

Calcio Mercato-ի տվյալներով՝ «ռոսոներիները» մերժել են փորձառու անգլիացուն երկու պատճառով։ Նախ, «Միլանի» որոշումը կապված է խաղացողի տարիքի հետ՝ Ուոքերը վերջերս դարձել է 35 տարեկան։

Երկրորդ, «Միլանի» որոշումը կապված է խաղացողի արժեքի հետ՝ նրանք պետք է վճարեին 5 միլիոն եվրո Քայլի համար։ Քայլ Ուոքերը «Միլանում» խաղում է հունվարի վերջից։

Այդ ժամանակվանից ի վեր պաշտպանը խաղացել է 16 խաղ, որոնցում գոլ չի խփել։ «Միլանը» զբաղեցրել է Սերիա Ա-ի ութերորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում չի խաղա եվրոպական մրցաշարերում։

Leave a Comment