Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։
Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։