Մոսկվայում երիտասարդը խանդի հողի վրա դանակահարել է իր 17-ամյա սիրեցյալին և ինքնասպան եղել

Մոսկվայում 2007 թվականին ծնված մի երիտասարդ խանդի հողի վրա սպանել է իր 17-ամյա սիրեցյալին և ինքնասպան եղել, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ 2025 թվականի մայիսի 31-ին մեղադրյալը, գտնվելով Բեսկուդնիկովսկի բուլվարում գտնվող բնակելի շենքի մոտ, խանդի հողի վրա ծագած կոնֆլիկտի ժամանակ, դանակի առնվազն մեկ հարված է հասցրել 17-ամյա աղջկան։ Տուժողը մահացել է ստացած վնասվածքներից։ Որից հետո տղամարդը մարմնական վնասվածք է հասցրել նաև ինքն իրեն, որից մահացել է տեղում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այս փաստի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի քննչական վարչության Տիմիրյազևսկի միջշրջանային քննչական բաժինը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և դատաբժշկական փորձագետները։ Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։

Leave a Comment