Զովունիում կառուցվող էլիտար շենքում շինարարը 5-րդ հարկից ընկել և մահացել է – 5tv

Երեկ՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: 

 

Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:

 

Մինչ քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրեն մոտ տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է: 

 

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Վ.-ն է, ով աշխատում է «Հովսեփյան Շին» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ն է կառուցում այդ շենքը:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Leave a Comment