Երևանում բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա մեկ տուժած – Armenia Today

Երևանի Սասունցի Դավիթ փողոցում բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վերաբերյալ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 31-ին, ժամը 16:42-ին։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնինշի ավտոմեքենան և «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը։

Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Leave a Comment