Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։
Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։
Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։