Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին իր հեղինակային հաղորդման ժամանակ անդրադարձել է Աննա Հակոբյանի կողմից հնչեցրած կեղծիքներին:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը անդրադարձել էր լրագրող Բորիս Մուրազիին, մասնավորապես նշելով. «Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգեւորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։
Բորիս Մուրազին լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ այն, ինչ գրել է Աննա Հակոբյանը խոսում է իր հոգեկան վիճակի մասին։