Բելառուսը զրոյացնում է նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը

Բելառուսը հունիսի 1-ից կզրոյացնի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտահանվող նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը։

Արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը զրոյացվել են նավթային կամ ածխաջրածնային գազերի, էթանի, բութանի և իզոբութանի համար։

Զրոյական են մնում չմշակված նավթի, բենզինի, պրոպիլենի տրիմերների և տետրամերների, թեթև և միջին թորվածքների, դիզվառելիքի, բենզոլի, տոլուոլի, քսիլենների, մազութի,
քսայուղերի, վազելինի, պարաֆինի, նավթային կոքսի և նավթային բիտումի մաքսատուրքերը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից։

Leave a Comment