Իսրայելը թույլ չի տա Մերձավոր Արևելքի երկրների արտգործնախարարին մուտք գործել Պաղեստին


Միջազգային


Իսրայելի իշխանությունները թույլ չեն տա Մերձավոր Արևելքի արտաքին գործերի նախարարների պատվիրակությանը այցելել Ռամալլահ:

Այս մասին հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակման հեղինակը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը, ըստ որի Պաղեստինի  նախագահ Մահմուդ Աբբասը, իբր, պլանավորել է օգտագործել այցը Պաղեստինի պետականության հարցը լուծելու համար:

Դա վնաս կպատճառի Իսրայելի անվտանգությանը. «Պաղեստինի ինքնավարությունը, որը մինչ օրս հրաժարվում է դատապարտել հոկտեմբերի 7-ի դեպքերը, մտադիր էր Ռամալլահում անցկացնել արաբական երկրների արտգործնախարարների հետ հանդիպում՝ Պաղեստինի պետության ստեղծմանը հարցը քննարկելու համար», – N12 լրատվական կայքին ասել է բարձրաստիճան քաղաքական գործիչը:

 


Leave a Comment