Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն – Armenia Today

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։

Մյունխենի «Ալյանս Արենայում» կայացած խաղում գոլերի հեղինակներ են դարձել պաշտպան Աշրաֆ Հակիմին, հարձակվող Դեզիրե Դուեն (դուբլ), Խվիչա Կվարացխելիան և Սինա Մայուլուն։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղի 62-րդ րոպեին։

 

Leave a Comment