Դիտում ՝ 29 594
Այսօր դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնացան։ Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Զույգն իրենց սիրո պատմությունն ու էքսկլյուզիվ լուսաբանումը վստահել է Tert.am Life-ին:
Ինչպե՞ս յուրահատուկ արտաքինով ու գունավոր նասկիներով Վաչեն, ում ամեն առավոտ Սրբուհին հանդիպում էր ինստիտուտ մտնելիս, սիրահարվեց ու Սրբուհուն անակնկալ առաջարկ արեց ինքնաթիռում: Ինչո՞ւ են մինչ օրս վիճում, թե ո՞վ է ում առաջինը սիրահարվել, ինչո՞ւ 2 տարի համատեղ ապրելուց հետո զույգը որոշեց հարսանիք անել ու հենց մայիս ամսին…
Մտածում էի՝ «լավ, էս տղան ի՞նչ է մտածում, որ գունավոր նասկիներ է հագնում…
«Մենք ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում՝ ամենագեղեցիկ ու մինևնույն ժամանակ ամենաանհասկանալի պայմաններում։ Ես միշտ, երբ մտնում էի ինստիտուտ, տեսնում էի նրան կանգնած, ինքն էլ շատ հետաքրքիր ու տարբերվող արտաքին ուներ, միշտ հագնում էր գունավոր նաստիկներ, ես մտածում էի՝ «լավ, էս տղան ի՞նչ է մտածում, որ գունավոր նասկիներ է հագնում»… ու միշտ նայում էի դեմքին ու գնում… Ինստիտուտում սրճարանի նման տեղ կար, միշտ գնում էինք այնտեղ, նստում ու ուղղակի երկար զրուցում էինք, ես երբեք չէի մտածում, որ ինչ -որ բան կարող է լինի մեր մեջ, որովհետև մենք ծայրահեղ տարբեր մարդիկ ենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սրբուհի Բալայանը:
Վաչեն ասում է, որ ես եմ առաջինն իրեն սիրահարվել ու միշտ վիճում ենք…
Առաջին քայլն արեց Վաչեն, բայց զույգը մինչ օրս վիճում է այն հարցի շուրջ, թե ով է առաջինը սիրահարվել: «էս հարցի շուրջ միշտ վեճ ենք ունենում: Վաչեն միշտ ասում է, որ ես եմ առաջինն իրեն սիրահարվել, բայց անկեղծորեն դա էդպես չի եղել: Առաջինը վստահաբար Վաչեն է սիրահարվել ու ես այդքան համաձակ չեմ, մինչև ինձ չսիրահարվեն, ես չեմ համարձակվի սիրահարվել»,- վստահեցրեց Սրբուհին:
Մանրամասն՝