ԹՐԱՄՓԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՊПՒՏԻՆԻՑ – Lragrogh.com

Դիտում ՝ 29 589

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված և ցնցված է Ռուսաստանի գործողություններից։

«Ես ցնցված էի, որ հրթիռներ էին արձակվում այնպիսի քաղաքների վրա, ինչպիսին է Կիևը, մինչ մենք բանակցություններ էինք վարում։ Դա շատ զարմանալի է ինձ համար։ Եվ դա հիասթափեցնող է։ Հինգ հազար մարդ զոհվեց։ Նրանց մեծ մասը զինվորականներ էին, բայց նաև քաղաքացիական անձինք», — ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկին հրաժեշտի արարողության ժամանակ։

Թրամփին հարցրել են, թե արդյոք նա Ռուսաստանի նախագահին համարում է «լավ տղա, թե վատ տղա»։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, և ես շատ բան եմ անցել նրա հետ», — պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև նշել է, որ «ոչ միայն Պուտինը, այլև Զելենսկին նույնպես շատ համառ է»։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment