Մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։