Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի կապակցությամբ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։


Ուղերձում ասվում է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։


Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն միավորում են բարեկամական հարաբերությունները։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններում։


Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, համապատասխանում է եվրասիական տիրույթում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդմանը։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։


Հարգանքով, Վլադիմիր Պուտին»:

Դիտումների քանակ2

Leave a Comment