ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 50-ամյա հոբելյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Ուղերձում նշվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ:
Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»: