Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։

Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:

Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես:

Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է`
առողջ սնունդ

ֆիզիկական ակտիվություն
խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն
ամրակապված ու քարսիթով երթևեկություն
կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում

Իսկ այսօր մաղթում եմ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները…
Սիրում եմ ձեզ»։

Leave a Comment