Բռնություն՝ երեխաների նկատմամբ. ինչո՞ւ են դեպքերն աճում, և արդյոք օրենքի ընդունումը բավարա՞ր է

Հայաստանում տարեցտարի աճում են երեխաների հանդեպ բռնության դեպքերը։ Այս մասին փաստում են խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը և ոլորտի մասնագետները։ Նրանց խոսքով՝ նաև հոգեբանական բռնությունն է լայն տարածում գտել։ Ինչի՞ հետ է կապված աճը, ի՞նչ պետք է անել այն նվազեցնելու համար։ Կառավարությունը մայիսի 29-ին ընտանեկան օրեսնգրքում փոփոխությունների փաթեթ է ընդունել, որի նպատակն է «ամրապնդել պետության դերը երեխայի պաշտպանության համակարգում». որքանո՞վ սա կնպաստի երեխաների դեմ բռնությունների նվազմանը։

Leave a Comment