Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումը ահաբեկչություն է. ՌԴ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20250601/brjanski-ev-kurski-marzerum-kamurjneri-pajtecumy-ahabekchutjun-e-rd-qk-89593753.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/01/89593286_0:0:1280:960_1920x0_80_0_0_5b30651f4568e5e8ae7ab1caa4fa2f4a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կուրսկ, բրյանսկ, ահաբեկչություն, քննչական կոմիտե

կուրսկ, բրյանսկ, ահաբեկչություն, քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած միջադեպերի փաստերով քրեական գործերը փոխանցվել են ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությանը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և մահացել, դրանք ահաբեկչություններ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«2025-ի մայիսի 31-ին՝ ժամը 22:50-ին, Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող մարդատար գնացքի վրա։ Պատահարի հետևանքով մարդիկ են տուժել և մահացել», – ասել է նա։

Պետրենկոյի խոսքով՝ Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում հունիսի 1-ին գիշերվա ժամը 3-ի շրջանում «նույնպես տեղի է ունեցել երկաթուղային կամրջի պայթեցում, ինչի հետևանքով անցնող երկաթուղային շարժակազմն ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա»: Կատարվածի հետևանքով տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։

Պետրենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:

Կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազն ավելի վաղ հայտնել էր կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել:

Բրյանսկի մարզում կամուրջ է պայթեցվել. այն փլուզվել է գնացքի վրա, կան զոհեր ու վիրավորներ

Կուրսկի մարզի Օստապովո–Միխայլովսկի Ռուդնիկ միակողմանի երկաթուղային հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի դիզելային լոկոմոտիվի և երեք դատարկ վագոնների վթար՝ կամրջի կամարների փլուզման հետևանքով։ Վթարի արդյունքում լոկոմոտիվի մեքենավարը ստացել է ոտքի վնասվածք, այլ տուժածներ չկան։ Դեպքը չի ազդել հեռավոր երթուղիներով գնացքների երթևեկության վրա։

Leave a Comment