Aurora News | Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկ է ուղարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին միջուկային գործարքի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ» է ուղարկել, և Թեհրանը պետք է ընդունի այն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը:

«Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, նրանց լավագույն շահերից ելնելով՝ ընդունել այն», – ասված Է Լևիթի հրապարակված հաղորդագրության մեջ:

Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը չի մեկնաբանի Թեհրանին փոխանցված առաջարկի մանրամասները:

Շաբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Օմանը Իրանին է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները: Իրանցի նախարարի խոսքով ՝ Թեհրանը պատշաճ կերպով կպատասխանի ՝ ելնելով ազգային շահերից:

Leave a Comment