Երեխաներին պաշտպանելու լավագույն ուղին նրանց օգնելն է բացահայտվել ու կայանալ որպես մտածող և ուժեղ անհատ. Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունիսի 1-ի կապակցությամբ:

«Այսօր Երեխաների պաշտպանության օրն է` ամենալուսավոր տոներից մեկը։

Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է իր ներաշխարհով ու մտածողությամբ, տաղանդով ու շնորհքով, կարողություններով ու հոգեբանությամբ:

Երեխաներին պաշտպանելու լավագույն ուղին նրանց օգնելն է բացահայտվել, դրսևորվել ու կայանալ որպես մտածող անհատ և ուժեղ անհատականություն, որպես ազգային ու համամարդկային արժեքների կրող»,- գրել է նա։

Leave a Comment