
«ՀՀ-ում որևէ մեկի իրավունքները պաշտպանված չեն, առավել ևս՝ երեխաների։ Այն, ինչ տեղի ունեցավ արցախցի երեխաների հետ, սպառնում է նաև ՀՀ-ում բնակվող երեխաներին։ Երեխաները պիտի մեծանան Հայաստանում, սովորեն այնպիսի դպրոցներում, որտեղ համակարգը հայամետ է, սահմանները՝ պաշտպանված»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Ստելլա Հունանյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը այլ ճանապարհ, քան հեռացումն է, չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՀՅԴ երիտասարդներն ակցիա են իրականացնում Կառավարական ամառանոցների մոտ։