Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Անահիտ Ավանեսյան


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:


Գրառման մեջ ասվում է.


«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ:


Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:


 


Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ Երևանում և մարզերում հավասարապես:


 


Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է.


 


առողջ սնունդ


 


ֆիզիկական ակտիվություն


 


խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն


 


ամրակապված ու քարսիթով երթևեկություն


 


կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում:


 


Իսկ այսօր մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները …


 


Սիրում եմ ձեզ»:

Դիտումների քանակ2

Leave a Comment