Հասարակություն
Այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած կառավարական ամառանոցներին հարող տարածքում, որտեղ Երեխաների պաշտպանության օրվա առիթով ՀՅԴ-ականներն ակցիա են կազմակերպել։
Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ են հետևյալ գրություններով «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը», «Հուդա, քանի արծաթով ծախեցիր իմ երեխայի հայրենիքը»։