Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով 7 մարդ զոհվել է, 69-ը վնասվածքներ ստացել։ Նշվում է, որ փլուզման պահին 388 ուղևորով գնանցքն անցնում էր կամրջի տակով։ Գնացքի մի մասը մնացել է կառուցատարրերի տակ, մյուս մասը դուրս եկել ռելսերից։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի ուշ հայտնել է, որ կամուրջը փլուզվել է պայթյունի պատճառով։