Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 1-ի ցերեկը, 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-6-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ին կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում հունիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Leave a Comment