Ռուսական բանակը Սումիի մարզում վերահսկողության տակ է վերցրել Ալեքսեևկան. ՊՆ

Բաժանորդագրվել

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսական բանակըվերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս»զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment