ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Պուտինն ու վարչապետ Միշուստինը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։

«Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միությունում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։

Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։

Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Պուտինն ու վարչապետ Միշուստինը։

Leave a Comment