Պուտինի և Թրամփի հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի. Ուշակով – 5tv

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, անհրաժեշտ են արդյունքներ, որոնք կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, կարծում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Գաղափարները օդում կախված են, հասկանալի է, բայց երբ կլինեն ինչ-որ արդյունքներ, որոնք կարող են քննարկվել նախագահական մակարդակով։  Այսինքն՝ պետք է մանրակրկիտ նախապատրաստություն լինի այդ հանդիպմանը», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել Է Ուշակովը «Ռոսիա 1» – ի լրագրող Պավել Զարուբինին։ 

Նրա խոսքով՝ առաջնորդների անձնական հանդիպումը մասշտաբային իրադարձություն է, որը պետք է լուրջ արդյունքների հանգեցնի։ 

«Բայց, կրկին, այդ արդյունքները պետք է պատրաստեն ինչ-որ մեկը, այն է՝ Սպիտակ տան և Կրեմլի համապատասխան թիմերը»,-հավելել Է Ուշակովը:

Նախագահի օգնականի հարցազրույցը ձայնագրվել է մայիսի 28-ին:

 

Leave a Comment