
Հունիսի 1-ին ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ստորաբաժանումներից մեկին, այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ցամաքային զորքերի հրամանատարությանը։
Այս ժամի դրությամբ հայտնի է 12 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին։