«Պորտուն»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին

Սպորտ

 


«Պորտուի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Матч ТВ-ին հետ զրույցում անդրադարձել է Էդուարդ Սպերցյանի պորտուգալական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը.


«Մեր ակումբի քաղաքականությունն այն է, որ մենք երբեք չենք մեկնաբանում «Պորտուի» նոր ֆուտբոլիստների վերաբերյալ լուրերը», — Матч ТВ-ին ասել է Սուբիսարետան։


Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է «Պորտուի» տրանսֆերային ցուցակում։



Leave a Comment