Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ Ստամբուլի Չիրագան պալատում

Հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հնարավոր է կայանա Չիրագան պալատում, գրում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքին։

Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները, և այժմ կան ծրագրեր այդ շփումները վերսկսել հենց այս վայրում, նշել է թուրքական լրատվամիջոցը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ։

Ռուսաստան-Ուկրաինա շփումների նախորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլի Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբախչեի նախագահական նստավայրում։

Leave a Comment