Զելենսկին ասել է՝ ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում

https://arm.sputniknews.ru/20250601/zelenskin-asel-e-vov-kglkhavvori-ukrainakan-patvirakutjuny-stambulum–89601611.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084860_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4ee2ecad2039cea7ca93d5856b0a8e2a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ստամբուլ, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, բանակցություն, ռուսաստան

ստամբուլ, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, բանակցություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում, հայտնում է TRT հեռուստաալիքը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին, որը պետք է տեղի ունենա հունիսի 2-ին:

«Առաջինը՝ լիակատար և անվերապահ հրադադար։ Երկրորդ՝ գերիների ազատ արձակում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ հուսալի ու տևական խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար՝ պատրաստել հանդիպումը ամենաբարձր մակարդակով։ Հիմնական հարցերը կարող են լուծել միայն ղեկավարները: Մեր պատվիրակությունը երկուշաբթի կգլխավորի Ռուստեմ Ումերովը»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում:

Հունիսի 2-ին Ստամբուլում սպասվում է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: Դրանց անցկացման առաջարկով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմն արդեն հուշագիր է պատրաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումներով:

Կրեմլում նշել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Զելենսկու հետ, սակայն նրանց շփումը պետք է լինի կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում: Դրա արդյունքներով կողմերը պայմանավորվել են նախապատրաստել կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները, ռազմագերիների խոշոր փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով և շարունակել երկխոսությունը:

Leave a Comment