Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթողները – Armenia Today

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 3-րդ խաղափուլի հաղթող շախմատիստների անունները։

«Արավինդ Չիտհամբարամը հաղթել է Քսյու Քսյանգուին, Արամ Հակոբյանը՝ Նոդիրբեկ Յակուբբոևին, իսկ Դմիտրի Կոլլարսը՝ Բենիամին Գլեդուրային»,- հավելել են ֆեդերացիայից։

Երրորդ խաղափուլից հետո 2 միավորով առաջատարներ են դարձել Չիտհամբարամը Հակոբյանը և Դմիտրի Կոլլարսը, իսկ հաջորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ 15:00-ին:

Leave a Comment