««Վերածննդի այգին» միակը չէ, որ «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված»․ Արթուր Չախոյան

««Վերածննդի այգին» միակը չէ, որ «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ «Նոր Նորք վարչական շրջանում «Վերածննդի այգին» պետք է շահագործման հանձնվեր անցած տարի՝ 2024 թվականին, բայց ինչպես երևում է թերություններից ու կիսատ-պռատ աշխատանքներից, դեռ երկար ժամանակ շահագործման չի հանձնվելու։ Քանի որ Երևանի քաղաքապետարանում կառավարման ճգնաժամ է, ոչինչ պատշաճ ժամանակին չեն կարողանում իրականացնել, վերահսկել, դրա համար էլ ամբողջ Երևանն է այս վիճակում գտնվում»։

Տեսանյութին կից՝ Չախեյանը գրել է․ «Կառավարման ճգնաժամը սրանով է պայմանավորված, որ սա միակ այգին չէ, որը «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է գնում, բայց հարցն այն է, որ այս ամենը համատարած բնույթ է կրում, այլ ոչ թե մեկ կամ երկու դեպքեր են»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան

Leave a Comment